Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որն արվել է յոգա պարապելիս։ Հայտնի հաղորդավարուհին կադրին կից գրել է․ «Բոլորովին, անհավանական հեռու ենք իդեալական լինելուց: Կամ ո՞րն է այդ «իդեալականը» տեսնես... աշխարհն ամեն անգամ թելադրում է նոր պարամետրեր, նոր ուղղություններ կամ «ստանդարտներ», իսկ ես գտնում եմ, որ ԱՄԵՆ ՄԱՐԴ ունի ի՛ր ստանդարտները, չափորոշիչներն ու իրեն բնորոշ յուրահատկությունները, և հենց այդ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ախր հետաքրքրություն ստեղծում, տարբերում ու առանձնացնում մեզ: Կարճ ասած, ես երբեք չեմ կարողանա «կրել» Քիմի մարմինը))), բայց նա էլ երևի չի կարողանա անել այս ասանան( դե էս ծանրությունները վերև պահելը հեշտ գործ չէ, ես իմը հազիվ եմ հավաքել): Հ.գ. Թերությունները չէ, որ պետք է վախեցնեն կամ հուսահատեցնեն, չէ՞, որ դրանք բարեբախտաբար կան:)) Կարևորը ձգտումն է ինքդ քո նկատմամբ առավելագույնին հասնելու»: