Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Այն, ինչ շատ է պակասում այսօր հայկական «կինոյում», ես գտնում եմ թատրոնում. ճաշակ, գեղագիտություն, նոր աշխարհ, դերասանական և ռեժիսորական մանրակրկիտ աշխատանք, անմոնտաժ բայց դինամիկ կյանք՝ ժամանակի ու տարածության մեջ: Դերասանների անսուտ գոյությունը բեմում կտրում է անհամ իրականությունից՝ տանելով գունեղ ու հետաքրքիր մի աշխարհ, որտեղ ազնիվ ապրումներն են մարդու «բջիջները», և հոգին բաց է աշխարհի համար։

 

Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա #N707 ներկայացումը հենց այդպիսին էր։ Հրաչյա Հարությունյանի բեմադրած այս պատմությունը հյուսվում էր երկու նրբանկատ ու պրոֆեսիոնալ դերասանների շնորհիվ.Հրաչյա Հարությունյանի և Լուիզա Ղամբարյանի երեք մետամորֆոզները շքեղ էին, տարբեր, էքսցենտրիկ և երեքն էլ վախեցնելու չափ ազնիվ ու դետալներով աշխատած։ 


Հրաչը՝ տարիների ընթացքին իր հմայքն առավել ցայտուն ու իր արտիստիզմի բազմաշերտությունն անհավանական խորը: Բեմում, թե բեմից դուրս՝ անհատակ:


Լուիզան՝ նկարագրել անկարող եմ, նայել է պետք։

Հ.Գ. Երբ հանդիսատեսի դերում այնքան ես տարվում դերասանների խաղով, որ լրիվ մոռանում ես, թե ներկայացման ես եկել, ու ապրում ես բեմում՝ քո ընկերների կերտած պերսոնաժներով, նրանց ցավով, ուրախությամբ ու սիրով»: