Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Նա կրում է ուսերը բաց, սեւ երանգի կաշվե զգեստ։ Նա արձակել է վարսերը եւ մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը դիմելով իր հետեւորդներին՝ գրել է․ «Բարև՛, նոր օր, չգիտեմ` ինչեր կբերես այսօր մեր գլխին)) , բայց արդե՛ն լավ է այն, որ բացվել ես ու արևաշող ես: Գարնանահոտ բարի լույս!!! Այսօր ինձ համար շատ, ՇԱՏ ԿԱՐևՈՐ մի օր է: Մաղթեք հաջողություն։ Երեկոյան խոստանում եմ մանրամասնել»: Հաղորդավարուհու հետեւորդները նրան հաջողություն են մաղթել եւ վստահեցրել, որ ամեն ինչ լավ է լինելու։
Ավելի վաղ հրապարակված կադրին կի Նազենին գրել էր․ «Կասկածներս հանեցի ու փռեցի Երևանյան արևի տակ. վիրուսի պես մի բան են, թե չափավոր եղան, հակամարմիններ կձևավորեն, ավելի կառողջացնեն, թե չափն անցան` ներսից քեզ կուտեն ու կվերջանաս, ամբողջ «մեխանիզմդ» կփչանա ու կկոտրվի: Կոտրողներ շատ կան էս աշխարհում, բայց նորոգողը մենք` ինքներս ենք միայն: Մենք մեզ նորոգեցինք` ուրիշին էլ կօգնենք, թե ոչ` ոչ:
Երևանյան արևի տակ կասկածներս չորացան, անցան ու գնացին: Իմ Արևն ինձ հետ է միշտ:
Ու բոլորովին էլ կապ չունի` որքան հեռու է Արևը, նա միևնույնն է իմն է, իսկականն է ու Երևանինը:(ՆՀ) Հատված իմ ապագա գրքից»։