Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի եւ դերասանուհի Ռիհաննան կխաղա ֆրանսիացի ռեժիսոր Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ Հազար Մոլորակների Քաղաքը» ֆիլմում: Այդ մասին վարպետն ինքը հոկտեմբերի 28-ին հայտնել Է Instagram սոցիալական ցանցի իր Էջում:

 

«Ռիհանան մեծ մասնակցություն կունենա առաջիկա կինոնկարին»,-նշել Է նա: Գլխավոր դերերը կատարելու են ամերիկացի դերասան Դեյն Դահանը եւ բրիտանացի թով-մոդել Քարա Դելեւինը:

 

«Ռիհաննայի համար «Վալերիանը եւ Հազար Մոլորակների Քաղաքը» ժապավենը կդառնա թվով երրորդը եւ ամենախոշոր կինեմատոգրաֆիական աշխատանքը»,-նշել Է The Verge պորտալը: Սպասվում Է, որ ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2016 թվականի հունվարին:

 

Ֆիլմի սյուժեն հիմնված Է ֆրանսիացի գրող Պիեռ Քրիստինի եւ նրա հայրենակից նկարազարդող Ժան Կլոդ Մեզյեի կոմիքսի վրա: Առաջին անգամ հայտնվելով 1967 թվականին, այն պատմում Է ժամանակի միջով գլխավոր հերոսի՝ Վալերիանի եւ նրա տիկնոջ՝ Լորելինի, ճանապարհորդության մասին:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նրանց արկածների վերջին ալբոմը թողարկվել Է 2010 թվականին: Այդ ժամանակաընթացքում վաճառվել Է կոմիքսի 10 մլն օրինակ. այն թարգմանվել Է 21 լեզուներով: