Սոնա Շահգելդյանը որոշել է ուժերը փորձել նաև դերասանի կարգավիճակում: Երգչուհին արդեն իսկ ունի ֆիլմային երկու առաջարկ, որոնցից մեկը կոմեդիայի ժանրում է. «Գլխավոր դերերում եմ լինելու, երբեք անիմաստ դերեր չեմ խաղա: Այժմ դեռևս աշխատանքներ, բանակցություններ են տարվում, նկարահանումները չենք սկսել: Սա ինձ համար դեբյուտ է, և, կարծում եմ, ինձ մոտ կստացվի, քանի որ միշտ մտածել եմ՝ եթե չլինեի երգչուհի, ապա անպայման դերասանուհու մասնագիտությունը կընտրեի: Ես ինձ տեսնում եմ այդ աշխարհում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սոնան:

 

Քանի որ երգչուհին բնույթով թեթև մարդ է, ապա նրա դերը ևս չի տարբերվի իր տեսակից. «Թեթև ու դրական, ինձ համապատասխան զգացմունքային կերպար կլինի: Դեռ չեմ ծանոթացել սցենարներին: Բայց մի բան հաստատ է, չեմ մերժելու ֆիլմերի առաջարկը, ուրախ եմ, որ նման հնարավորություն է ինձ ընձեռվել»:

 

Շարունակությունը` այստեղ: