Bravo.am-ը գրում է.
Մարտ Բաբայանը երեկ գործընկերներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ մտերիմներին հրավիրել էր իր երկրորդ' “Холодно” ձայնասկավառակի երեւանյան շնորհանդես-համերգին: Մոսկվաբնակ երգիչը ներկաներին նվիրել է նոր ալբոմը եւ ներկայացրել դրա պարունակությունը:
Համերգային ծրագրի ընթացքում Մարտ Բաբայանը կատարել է ոչ միայն նոր CD-ի, այլեւ իր երգացանկի հին ու հայտնի երգերը: Երգիչն անակնկալի է բերել Քրիստինե Պեպելյանին' կատարելով նրան նվիրված «Քրիստինա”» երգը, այնուհետեւ հրավիրել է միասին երգելու իրենց զուգերգը: Երգչուհին խոստովանել է, որ լավ չի հիշում երգի բառերը, սակայն միմյանց օգնելով կարողացել են երգել: Երեկոյի ամենաուրախ եւ ակտիվ հյուրը Սոնան էր. նա հանպատրաստից երկու երգ է կատարել՝ ոտքի հանելով ներկաներին: Ելույթ է ունեցել նաեւ Ռաիսա Ավանեսյանը, բեմից բարեմաղթանքներ են հղել Մենչն ու Միհրան Ծառուկյանը:
Շարունակությունը` այստեղ: