Երգիչ Մարտ Բաբայանը երեկ գաղտնի նշանադրվել է։ BlogNews.am-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը, մի քանի մանրամասներ է պատմել:
«Մարտի և Էլենի նշանադրությունը կայացել է Սանկտ Պետերբուրգում: Մինչև վերջին վայրկյանը որոշել էինք լրատվամիջոցներից գաղտնի պահել: Մարտին ասում էի՝ ոչ մի բան չտեղադրես։ Բացի այդ էլ՝ ամեն ինչ այնքան արագ կատարվեց, կարծես չհավատայինք այդ ամենին: Ի դեպ, երեկ երկու առիթ կար նշելու. տոնեցինք նաև Մարտի մայրիկի ծնունդը»:
Մարտի ընտրյալը՝ 24-ամյա Էլենը, արվեստաբան է, ինչպես նաև պարում է մայրիկի հիմնադրած «Հայաստան» պարի խմբում: Մարտը և Էլենը ծանոթացել են Սանկտ Պետերբուրգում:
«Դեռ չգիտենք՝ երբ կլինի հարսանիքը։ Նշանադրությունն էլ շատերի համար անակնկալ էր և գաղտնի: Հարսանիքի մասին որ խոսում ենք, ասում են՝ անակնկալ է լինելու: Սպասում ենք նրանց որոշմանը»: