Լիլիթ Կարապետյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի. այս մասին Life.panorama.am-ին պատմել է երգչուհին:

 

«Այս պահին աշխատում եմ նոր երգի եւ զուգահեռաբար նոր տեսահոլովակի վրա: Նոր երգիս երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերը գրել է Սվետլանա  Բոսնոյանը, ով մոտ օրերս կդառնա Միստր X-ի կինը, գործիքավորումը կատարել է «Duetro Studio»-ի Էդգար Ալեքսանյանը»,- պատմեց երգչուհին եւ նշեց, որ նոր երգը հավակնություն ունի դառնալու հայկական ակումբների հիթը.

 

«Այս երգը բավականին ռիթմիկ պարային երգ է, որը, ընկերներիս համոզմամբ, շատ հիթային է եւ մեծ հավակնություն ունի, որ կդառնա մեր ակումբների ամենահնչեցվող երգերից մեկը: Իհարկե, ես սպասում եմ արդյունքներին եւ իմ կարծիքն ու կանխատեսումը չեմ ուզում անել, հույս ունեմ ընկերներիս կարծիքներն իրականություն կդառնան»:

 

Շարունակությունը` այստեղ: