Դերասանուհի եւ հաղորդավարուհի Մերի Մակարյանը Life.panorama.am-ին պատմել է գեղեցկությունը պահպանելու իր տարբերակների մասին:

 

Դերասանուհին նախ նշեց. «Կարծում եմ, որ գեղեցկությունը ի ծնե պետք է գոնե մի փոքր լինի, որպեսզի հետո կատարելագործվի: Աստված ինձ ստեղծել է այսպիսն, ես էլ, բնականաբար, իմ հնարավորության սահմաններում փորձում եմ հետեւել ինձ»:

 

Դերասանուհին հավելեց նաեւ, որ հաճախ է օգտվում գեղեցկության սրահների ծառայություններից. «Երբեք ես ինքս իմ վարսերը չեմ հարդարում, ուստի հաճախ եմ օգտվում գեղեցկության սրահների ծառայություններից, նաեւ սիրում եմ գեղեցիկ դիմահարդարվել»,- նկատեց Մերին:

 

Մաշկը խնամելու հարցում դերասանուհին պատմեց, որ հիմնականում օգտվում է պատրաստի մասնագիտացված միջոցներից. «Ինքս դիմակներ չեմ պատրաստում, բայց մաշկս խնամելու համար ձեռք եմ բերում պատրաստի քսուքներ, դիմակներ, որոնք պարբերաբար օգտագործում եմ»:

 

Շարունակությունը `այստեղ: