Asekose.am-ը մեկնարկում է բլից հարցերի շարք: Առաջինը հարցերին պատասխանել է դերասանուհի Մերի Մակարյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Այն ամենը, ինչ կա իմ կյանքում, ձեռքբերում է, իսկ ձախողում չունեմ:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Դա իմ ձեռքերում չէ, իսկ եթե ես դրա հնարավորոթյունն ունենայի, թերևս, կյանքիս ընթացքից ոչինչ չէի փոխի: Ամեն ինչ ինձ մոտ լավ է:
Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:
Հումորով, հոգատար, նվիրվող:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Ապրել առանց ձևականությունների:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:
Անընդհատ ասում եմ:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:
Չեմ կարող ասել, գաղտնիք է (ծիծաղում է)
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Ես շատ հուզվող մարդ եմ իմ տեսակով, ինչը, գուցե, չի երևում: Մշտապես արտասվում եմ հարսի պարի ժամանակ կամ երբ հարսը պարում է հոր հետ:
Հայտնի տղամարդ, ով Ձեզ հիացնում է:
Դերասան Արա Դեղտրիկյանն իր մարդ տեսակով:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Եթե երջանիկ լինեի
Եթե 1 օրով ես լինեի երկրի նախագահը, ապա…
Ես այնպես կանեի, որ հավասարություն լիներ մեր երկրում: Դրսում բոլոր ազգերին հավասար են նայում, բոլորը հավասար իրավունքներ ունեն: Այստեղ հարուստ և աղքատ բաժանումը շատ է: Գուցե դա ճիշտ չլինի, քանի որ մարդիկ պայքարում են իրենց բարեկեցության համար: Միգուցե եթե այդ հավասարությունը լիներ, գուցե հետաքրքրիր էր չլիներ:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Մշտապես խոսվում է այն մասին, որ ես երեխաներ ունեմ: Դա ինձ զվարճացնում է, քանի որ եթե այդ բամբասանքը ճիշտ լիներ, շատ լավ կլիներ:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան