Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ բնակվում է Լոս Անջելեսում, պարբերաբար միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացնում է իր առօրյան, ամուսնու հետ ժամանցը, հմայիչ լուսանկարներ ու տեսանյութեր: Առհասարակ, թե՛ Մերին, թե՛ նրա ամուսինը՝ Վարդանը, ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում:
33-ամյա հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ Վարդանի հետ։
Լուսանկարներից մեկում զույգը մեղմ ժպտում է, նրանք գրկախառնված են։ Սիրառատ ու ջերմ կադրերին կից հաղորդավարուհի-դերասանուհին մեկնաբանություն չի թողել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Մերի Մակարյանն իր Instagram-ի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է 24 ժամ, ամուսնու՝ Վարդանի հետ լուսանկար էր տեղադրել։ Հրապարակմանը կից Մերին շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը։