Երգիչ Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ երգիչի երկրպագուներին անակնալ է սպասվում. նա պատրաստվում է հայաստանյան մենահամերգներին:
«Հուլիսի 18-29 տեղի կունենան Արամեի մենահամերգները Հայաստանի շրջաններով մեկ, այդ թվում և Արցախում: Այս պահին այդ համերգների նախապատրաստություններով ենք զբաղված, արդեն հուլիսի 17-ին Արամեն կմեկնի Արցախ, այնտեղ կմեկնարկի մենահամերգային շարքը, այնուհետև 11 համերգներ կտա Հայաստանի տարբեր շրջաններում: Կարծում եմ՝ Արամեին կարոտել են մեր հայրենակիցները և հուսամ, որ ամեն բան կանցնի շատ ջերմ և ուրախ մթնոլորտում»,-նշեց պրոդյուսերը:
Շարունակությունը` այստեղ: