Ամիսներ առաջ թեժ քննարկման թեմա էր դարձել մի ֆիլմ, որը նկարահանում էր երիտասարդ դերասանուհի Անի Երանյանը… Ավելի շուտ քննարկման թեմա դարձել էր ոչ թե ֆիլմը, այլ կոնկրետ Անին և ֆիլմում հադես եկող նրա նախկին ընկեր Մովսես Երեմյանը… Թե ի՞նչ ընթացք ստացավ այդ ֆիմը, ովքեր են ի վերջո նկարահանողներն ու դերասանները, ի՞նչ ժանրի մեջ է և ի՞նչ պատմություն է ներկայացնելու, Life.Panorama.am-ը փորձեց ճշտել ֆիլմի սցենարիստ Անուշ Պետրոսյանից:
-Անուշ, ի՞նչ ժանրի մեջ է ֆիլմը և ովքե՞ր են դերակատարները:
-Ֆիլմը կոմեդիայի և մելոդրամայի ժանրում է, վերնագրված է «Խաղանք իմ կանոններով»: Ռեժիսորն է Միկա Բագրատյանը: Գլխավոր դերակատարներն են Անի Երանյանը և Մովսես Երեմյանը: Ֆիլմում հանդես են գալիս նաև Արթուր Պետրոսյանը, Լիա Զախարյանը, Նորայր Սահակյանը, Արթուր Սահակյանը, որին Իտալիայից ենք հրավիրել, և Հայկ Ավագյանը…Խաղարկային ու հետաքրքիր ֆիլմ է՝ անսպասելի ու հետաքրքիր լուծումներով…
-Ֆիլմի աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են:
-Շատ լավ է, որ այդ հարցը տվեցիք: Երկու օր առաջ կայքերից մեկը թերի և սխալ հոդված է տպագրել, որտեղ նաև նշվել է, իբր ֆիլմի աշխատանքները օրեր առաջ են ավարտվել… Ֆիլմը մենք սկսել ենք նկարահանել հոկտեմբեր ամսին, ավարտել ենք նոյեմբերի 10-ին: Արդեն ավարտին են մոտենում նաև մոնտաժային աշխատանքները…
-Ֆիլմի երաժշտական հատվածը ո՞ւմ է վստահված:
-Երաժշտությունն ամբողջովին նոր է, կոմպոզիտորն է Թաթոս Հակոբյանը, ջութակի մասը ապահովում է Վարդան Պողոսյանը:
-Ե՞րբ կլինի պրեմիերան:
-Հստակ օր չեմ կարող ասել, մի քանի օրից պարզ կլինի…
Շարունակությունը՝ այստեղ: