Քանի որ երգիչ Ռազմիկ Ամյանը տարվա մեծ մասը համերգներով հանդես է գալիս արտերկրում, հայաստանցի երկրպագուները հասցնում են նրան կարոտել, երգչից ակնկալել նորություններ:
Life.panorama.am-ը կապվել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ, ով պատասխանել է երկրպագուներին հուզող հարցերին: Նրա խոսքով` այս տարի Ռազմիկ Ամյանը հանդիսատեսին կներկայացնի «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ» նախնական խորագիրը կրող նոր ձայնասկավառակ, որում ներառված կլինեն հանրությանն արդեն ծանոթ «Քամ-քամ», «Յարո ջան», «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ» գործերը և այլ երգեր, որոնց հեղինակը ինքը` Ռազմիկ Ամյանն է:
«Նոր ձայնասկավառակում տեղ կգտնի նաև մի երգ` սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի երգացանկից: Ռազմիկն այն կմատուցի նորովի, ինչպես արեց «Յարո ջան»-ի դեպքում: Երգի նորովի այս մատուցումը կնվիրվի հենց Փոլ Բաղդադլյանի հիշատակին»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Արմին Մովսիսյանը:
Շարունակությունը' այստեղ: