Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը համերգով կրկին հանդես կգա Իսպանիայում: Այս անգամ շանսոնյեն ելույթ կունենա Մադրիդում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական՝ charlesaznavour.com կայքը, մայիսի 7-ին լեգենդը հանդես կգա Barclaycard Center (Palacio de Dep ortes) սրահում: Նախորդ տարի երգիչը հանդես էր եկել իսպանական մեկ այլ՝ Բարսելոնա քաղաքում:


Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թ վում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում: