Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը ծննդյան 91-րդ տարեդարձին ընդառաջ անակնկալ մատուցեց իր երկրպագուներին: Ամենահայտնի հայն աշխարհում նոր ալբոմ ձայնագրեց, որը մայիսի 4-ից հասանելի է հանրությանը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ paris-normandie.fr կայքը տեղեկացնում է, որ «Encores»-ը երգչի 51-րդ ալբոմն է: 12 երգ ներառող նոր ձայնասկավառակում ամփոփվում է Ազնավուրի հավերժական երիտասարդությունը, ուժեղ բնավորությունը՝ խառնված ուրախությամբ, պարզությամբ և անմեղությամբ: Ավելի վաղ համացանցում հասանելի էր դարձել ձայնասկավառակի «Avec un brin de nostalgie» երգը:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը նախորդ տարի տոնեց իր ծննդյան 90-րդ հոբելյանը, համերգներ ունեցավ աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ ունեցավ նաև Հայաստանում:

 

 Երգերից մեկը՝