Ո՞վ ես դու` լավատես, ստեղծագործ անձնավորությո՞ւն, անկախ և խելացի՞, թե՞ պարզ և ոչ պահանջկոտ: Լրացրու թեստը և կճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին իրականում ես:
1. Պայուսակներից ո՞րն է ամենասիրելիդ.
ա. ուսապարկ
բ. ձեռքի «բացառիկ» աշխատանքը
գ. գործնական պայուսակը
դ. շոփինգի համար նախատեսված պայուսակը:
2. Ինչպիսի՞ կոշիկներ ես նախընտրում երեկույթի գնալիս.
ա. սպորտային
բ. ամենօրյա
գ. գլամուրային բոկոտիկներ
դ. դասական
3. Ի՞նչ ժամացույց ես կապում.
ա. փոքրիկ համակարգիչ հիշեցնող
բ. «երջանիկ»` առանց սլաքների
գ. թանկարժեք քարերով և զարդերով
դ. պարզ, առանց «քարակույտերի»
4. Ի՞նչ ուտել.
ա. համբուրգեր
բ. տորթ, կարկանդակ
գ. մրգեր
դ. չորաբլիթ
5. Ի՞նչ տեսք ունի սիրածդ բաժակը.
ա. ինչպես սուրճի հայտնի գովազդում
բ. «ֆոլկ»-ի ոճի նկարով
գ. նրբագեղ և կանացի
դ. պարզապես բաժակ
6. Ի՞նչ կա պայուսակումդ.
ա. վեպ սիրո մասին
բ. սիրելի խաղալիք
գ. նվագարկիչ
դ. թելած ասեղ
Պատասխանները
ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Ա» ՏԱՐԲԵՐԱԿԸ
Միջոցառումների սիրահար ես, հումորի զգացումով, թաց տեղը պառկողը չես: Երբեք չես նեղվի Բակունց չկարդալու համար, սակայն երբեք բաց չես թողնի նորաձև համարվող որևէ ֆիլմի պրիմիերան: Սիրում ես հաճույքով նվեր ստանալ՝ ոչ թե վարդեր, այլ երիցուկներ: Հեշտությամբ ներում ես մանր-մունր սխալները, բայց ոչ խոշորները: Ակտիվ ես, նախաձեռնող, սիրում ես «պապսա» և կյանքը ընդհանրապես:
ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Բ» ՏԱՐԲԵՐԱԿԸ
Ռոմանտիկ «թագուհի» ես. կարող ես սիրահարվել դերասանի կամ խենթ պանկի, եթե նա քեզ ասպետ թվա: Փոփոխական ես ճաշակի, զգացմունքների և ցանկությունների հարցում: Մշտապես փնտրում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, բայց հազվադեպ ես գտնում: Վատ ես գլուխ հանում մարդկանցից և տառապում ես մանկամտությունից: Վստահելի ես, լացկան, հակված ես ուրիշների սխալներն ուռճացնելուն և սեփականները չնկատելուն: Երբեմն չափից ավելի բարի ես և, ընդհանրապես, ստեղծագործ անձնավորություն ես:
ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Գ» ՏԱՐԲԵՐԱԿԸ
Անկախ ես և խելացի: Սովոր ես ամեն ինչին հասնել ինքնուրույն: Սիրում ես միշտ ինչ-որ բաѶ սովորել, հեշտությամբ հաղթահարում ես դժվարությունները, համարժեք ես արձագանքում ամեն հարցի: Վարում ես առողջ ապրելակերպ, սիրում ես տպավորություն գործել շրջապատի վրա ոչ թե խելքով, այլ արտաքինով: Քեզ վրա կարելի է հույս դնել: Դրական մարդ ես:
ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Դ» ՏԱՐԲԵՐԱԿԸ
Երբեմն եղունգներդ թաքցնում ես սեղանի տակ, քանի որ դրանց լաքը փոքր-ինչ անցել է: Նախընտրում ես ոչնչի մասին հատուկ չերազել, այլ ապրել` «ինչպես կստացվի»: Փոխարենը խնդիրներ առանձնապես չես նկատում: Հավասարակշռված ես, պնդաճակատ, տանել չես կարողանում դժվարությունները և աշխատում ես քեզ համար խնդիրներ չստեղծել: Երբեմն չար ես և նախանձ: Հաճախ էլ պարզ ես և առանձնապես պահանջկոտ չես։
INFOmanka