Նայեք այս նկարին և ընտրեք Ձեզ ամենահարմար տարբերակը:
1. Գրասենյակային բազկաթոռ
Դուք ընտրեցիք բիզնեսմենի բազկաթոռ, իսկ դա նշանակում է, որ շատ աշխատասեր և ուժեղ մարդ եք: Դուք կարող եք ամբողջ օրը աշխատել մի պրոեկտի վրա և հասնել Ձեզ ուզած արդյունքին: Դուք միշտ ձգտում եք հաջողության հասնել և առաջինը լինել, Ձեզ համար այլ տարբերակներ չկան: Առաջին տպավորությունը Ձեր մասին, որ դուք չափից դուրս աշխատասեր եք: Իրականում այդպես էլ կա: Բայց ի տարբերություն շատերի, Դուք Ձեր աշխատանքից հաճույքէ եք ստանում և երբեք չեք վախենում ասել այն, ինչ մտածում եք:
2. Վերանդայում հանգստի համար նախատեսված բարձով բազկաթոռ
Դուք ընտրեցիք ռոմանտիկների բազկաթոռը: Դուք երազկոտ և արվեստասեր մարդ եք: Կարող եք ամբողջ օրը նստել և ոչինչ չանելով մտածել կյանքի մասին: Դուք վառ երևակայություն ունեք և Ձեր միտքը անընդհատ ճանապարհորդությունների մեջ է, բայց ճանապարհի վերջում Դուք քչ միշտ եք հայտնվում այնտեղ, որտեղ ցանկացել եք: Դուք հաճախ եք խճճվում Ձեր մտքերի մեջ, հաճախ նույնիսկ մոռանում եք Ձեր շուրջը գոյություն ունեցող աշխարհի մասին: Ձեզ պակասում է կարգապահությունն ու կարոգուկանոնը:
3. Լիարժեք հանգստի համար հարմարավետ բազկաթոռ
Դուք ընտրել եք հոգեբանի բազկաթոռը: Դուք հետաքրքրասեր և նախաձեռնող մարդ եք, սիրում եք հարցեր տալ ու փնտրել դրանց պատասխանները: Դուք կարող եք ամբողջ օրը նստել և լսել ուրիշների կյանքի պատմությունները: Անծանոթ մարդկանց կյանքի մասին պատմությունները հմայում են Ձեզ:Կարող է թվալ, թե Դուք հանգիստ և հասարակ եք, բայց իրականում շատ ակտիվ եք: Ձեզ գրավում է անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերելը և մարդկային փոխհարաբերությունները:
4. Ընդունարանի համար նախատեսված դասական բազմոց
Դուք ընտրել եք փիլիսոփայի բազկաթոռը:Դուք շատ աշխույժ և ուրախ մարդ եք: Երբեք չեք ձանձրանում ու չեք ձանձրացնում շրջապատի մարդկանց: Կյանքը Ձեզ համար մի մեծ արկած է: Դուք մի փոքր էքսցենտրիկ եք, բայց Ձեր ընկերները Ձեր «տարօրինակությունները» մեծ սիրով են տանում: Այս բազկաթոռը նախընտրող մարդիկ անընդհատ աշխատում են իրենց վրա և զարգանում են:
5. Խիստ ոճի բազկաթոռ-աթոռ ճաշասենյակի համար
Դուք ընտրել եք գիտնականի աթոռը: Շատ համառ բնավորություն ունեք: Ամբողջ օրը կարող եք անցկանել որևէ զեկույց կամ շատ բարդ գիրք կարդալով: Երբեք չեք մոլորվում մտքերի աշխարհում: Միշտ հստակ գիտեք ինչ եք ուզում, և կարողանում եք զսպել Ձեր էմոցիաները: Դուք հաճախ այնքան սառն եք Ձեզ պահում, որ մարդկանց կարող է թվալ, թե արտաքին աշխարհը Ձեզ չի հետաքրքրում: Բայց իրականում դուք ամեն ինչ վերլուծում եք Ձեր մեջ:
6. Բազկաթոռ-պարկ
Դուք ընտրել եք ճանապարհորդի բազկաթոռը: Դուք անըդհատ որևէ նոր բանի փնտրտուքի մեջ եք: Դուքշ շատ անհանգիստ ևանհամբեր բնավորություն ունեք: Շատ եք սիրում ճանապարհորդել, նորություններ փորձել: Իսկ երբ չեք ճանապարհորդում, ապա զբաղված եք ճանապարհորդելու մասին երազելով: