Այս թեստը անցնելու համար Ձեզ թուղթ և գրիչ է հարկավոր:
Նկարագրությունը:
Մենք Ձեզ հեքիաթային ճանապարհորդության ենք հրավիրում դեպի Ձեր հոգու խորքեր: Բոլոր մարդիկ էլ տեսնում են երազներ և գաղտնիք չէ, որ մարդու երազները շատ բան են պատմում նրա ենթագիտակցության մասին:
Շատ պատկերավոր պատկերացրեք Ձեզ ներքևում թվարկված րավիճակներում և լավ կլինի գրի առնեք:
Թեստը:
Պատկերացրեք Դուք քանծ եք և երազ եք տեսնում: Երազում Դուք Ձեր սեփական տանն եք: Ինչպիսին է այն: Մանրամասն նկարագրեք (մեծ, փոքր, մուգ գույի, բաց, հին նոր, քանի սենյակ կա):
Հիմա Դուք քայլում եք նեղ արահետով: հանկարծ գետնի վրա մի աման կուժ եք գտնում: Ի՞նչ կա դրա մեջ: Եթե մեջը մի բան կա, փորձեք և զգացեք համը: Ի՞նչ համ է: Հիմա արահետը վերջացավ, դուք բացատ եք մտնում, բացատի մեջտեղում մի հսկա շինություն է: Ինչ շինություն է դա: Ինչ զգացիք այն տեսնելիս: Շինության շուրջը այգի է: Նկարագրեք այգին: Ծաղո՞ղ է, ծաղկա՞ծ, թե՞ թառամող: Դուք դուրսեք գալիս այգուց և գնում անտառ: Անտառի ծայրում դուք պատ եք տեսնում: Ինչպիսի՞ն է պատը` բարձր, ցածր, հնարավոր է աննցել թե ոչ: Հետո հանկարծակի մի փոքրիկ դուռ եք տեսնում: Կմտնե՞ք այդ դնով թե ոչ: Իսկ պատի հետևում ջուր է, ինչպիսի՞ն էյ այն, փոքրիկ առված, հորդառատ գետ, կլողա՞ք դրա մեջ:
Մեկնաբանությունը:
Տունը
Տունը Ձեր պատկերացումն է սեփական անձի մասին: Եթե տունը հին է, ուրեմն Դուք չեք սիրում փոփոխվել, նախընտրում եք հինը և ավանդականը: Եթե տունը մեծ է, դա նշանակում է որ Դուք բավականին ինքնավստահ մարդ եք և ունեք բարձր ինքնագնահատական: Եթե տունը լուսավոր է,ուրեմն Դուք շատ լավատես եք: Սենյակների թիվը դա այն մարդկանց թիվն է, ում Դուք ուզումեք Ձեր կյանքում տեսնել:
Կուժը
Կուժր Ձեր պատկերացումն է սիրո մասին: Ինչքան գեղեցիկ ու թանկարժեք է այն, այնքան կարևոր է Ձեր կյանքում սիրո դերը: Պարունակությունը Ձեր փորձն է:
Շինություն
Շիշությունը Ձեր պատկերացումն է կրոնի և Աստծո մասին
Ամուր և մեծ շիննությունը խոսում է Ձեր մեծ հավատի մասին:
Այգի
Սա Ձեր պատկերացումն է շրջակա աշխարհի մասին: Եթե այգում ծաղիկներն ու բուսականությունը չորացած են, դա նշանակում է, որ Դուք անհանգստացած եք շրջակա միջավայրի վիճակով:
Պատը
Սա Ձեր պատկերացումն է մահվան մասին: Դուռը շնանակում է, որ Դուք հավատում եք, որ մահվանից հետո կյանք կա:
Ջուրը
Ջուրը Ձեր պատկերացումն է Ձեր ապագայի մասին: Եթե այն հորդառատ է ու մեծ, նշանակում է, որ դուք վախենում եք Ձեր ապագայից:Եթե Դուք պատրաստ եք լողալ, նշանակում է, որ չեք վախենում սպասվող խոչընդոտներից:
INFOmanka