Ով ես դու` լավատես, ստեղծագործ անձնավորություն, անկախ և խելացի, թե պարզ և ոչ պահանջկոտ: Լրացրու թեստը և կճանաչես քեզ այնպիսին, ինչպիսին իրականում ես:

 
1.Պայուսակներից ո՞րն է ամենասիրելիդ.
ա. ուսապարկ
բ. ձեռքի «բացառիկ»  աշխատանքը
գ. գործնական պայուսակը
դ. շոփինգի համար նախատեսված պայուսակը:

 
2.Ինչպիսի՞ կոշիկներ ես նախընտրում երեկույթի գնալիս.
ա. սպորտային
բ.ամենօրյա
գ.գլամուրային բոկոտիկներ
դ. դասական


3.ի՞նչ ժամացույց ես կապում.
ա.փոքրիկ համակարգիչ հիշեցնող        
բ. «երջանիկ»` առանց սլաքների
գ. թանկարժեք քարերով և զարդերով
դ. պարզ, առանց «քարակույտերի»


4. ի՞նչ ուտել.

ա. համբուրգեր

բ. տորթ, կարկանդակ

գ. մրգեր

դ. չորաբլիթ


5. ի՞նչ տեսք ունի սիրածդ բաժակը

ա. ինպտես սուրճի հայտնի գովազդում

բ. «ֆոլկ»-ի ոճի նկարով

գ. նրբագեղ և կանացի

դ. պարզապես բաժակ


6.ի՞նչ կա պայուսակումդ.

ա. վեպ սիրո մասին

բ. սիրելի խաղալիք

գ. նվագարկիչ

 դ. թելած ասեղ

Պատասխանները

ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Ա» ՏԱՐԲԵՐԱԿԸ

Միջոցառումների սիրահար ես, հումորի զգացումով, թաց տեղը պառկողը չես: Երբեք չես նեղվի Բակունց չկարդալու համար, սակայն երբեք բաց չես թողնի նորաձև համարվող որևէ  ֆիլմի պրիմիերան: Սիրում ես հաճույքով նվեր ստանալոչ թե վարդեր, այլ երիցուկներ: Հեշտությամբ ներում եսմանր-մունր սխալները, բայց ոչ խոշորները: Ակտիվ ես, նախաձեռնող, սիրում ես <> և կյանքը ընդհանրապես:


ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Բ» ՏԱՐԲԵՐԱԿԸ

Ռոմանտիկ <> ես. կարող ես սիրահարվել դերասանի կամ  խենթ փանքի, եթե նա քեզ ասպետ թվա: Փոփոխական ես ճաշակի, զգացմունքներիև ցանկությունների հարցում: Մշտապես փնտրում ես ինչ-որ մեկին կամ ինչ-որ  բան, բայց հազվադեպ ես գտնում: Վատ ես գլուխ հանում մարդկանցիցև տառապում ես մանկամտությունից: Վստահելի ես, լացկան, հակված ես ուրիշների սխալներն ուռճացնելուն և սեփականները չնկատելուն: Երբեմն չափիցավելի բարի ես, և ընդհանրապես, ստեղծագործ անձնավորություն ես:


ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Գ» ՏԱՐԲԵՐԱԿԸ

Անկախ ես և խելացի: Սովոր ես ամեն ինչինմ հասնել ինքնուրույն: Սիրում ես միշտ ինչ-որ բան սովորել, հեշտությամբ հաղթահարում ես դժվարությունները, հա-մարժեք ես արձագանքում ամեն հարցի: Վարում ես առողջ ապրելակերպ , սիրում ես տպավորություն գործել շրջապատի վրա ոչ թե խելքով, այլ արտաքինով:Քեզ վրա կարելի է հույս դնել: Դրական մարդ ես:


ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է «Դ» ՏԱՐԲԵՐԱԿԸ 

Երբեմն եղունգներդ թաքցնում ես սեղանի տակ, քանի որ դրանց լաքը փոքր-ինչ անցել է: Նախընտրում ես  ոչնչի մասին հատուկ չերազել, այլ ապրել` << ինչպեսկստացվի>>: Փոխարենը խնդիրներ առանձնապես չես նկատում: Հավասարակշռված ես, պնդաճակատ, տանել չես կարողանում դժվարությունները և աշխատում եսքեզ համար խնդիրներ չստեղծել: Երբեմն  չար ես և նախանձ: Հաճախ էլ պարզ ես և առանձնապես պահանջկոտ չես