Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, մտադիր են ֆիլմ նկարահանել իրենց մասին: Universal ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ապագա կենսագրական ֆիլմը հաջողություն կունենա և մեծ եկամուտ կբերի. փոխանցում է rosbalt.ru-ն:
«Ես կասկածում եմ, որ ֆիլմը կլինի գեղարվեստական մեծ ստեղծագործություն՝ «Օսկար» մրցանակի արժանի: Սակայն, հաշվի առնելով նրանց երկրպագուների հսկայական բանակը, իսկ դա մոտ 45 մլն հետևորդ է միայն Twitter-ում, վստահ եմ, որ ֆիլմը մեծ եկամուտ կբերի, այդ թվում՝ DVD-ի վաճառքից»,- նշել է նա:
Որոշ տվյալների համաձայն՝ արդեն 3 կինոընկերություն պատրաստ է գնել նրանց կյանքի էկրանավորման հեղինակային իրավունքը:
Քարդաշյանն արդեն մտածում է՝ ում կարող է վստահել մեծ էկրանին իրեն մարմնավորելը: Աստղի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ նա կողմնորոշվել է առաջին թեկնածուների հարցում: Հիմնական թեկնածուներն են՝ Սոֆյա Վերգարան և Քրիստինա Հենդրիքսը: Ինչ վերաբերում է Ուեսթին, ապա երաժշտի դերը կարող է կատարել Թերենս Հովարդը: