Հեռուստատեսության բնագավառում ձեռքբերումների համար Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակը տղամարդու լավագույն դերի համար բաժին է հասել դերասան Ջեյսոն Ուոտկինսին, որը խաղացել Է «Կորսված պատիվ» մինիսերիալում: Այդ մասինհայտարարվել է Լոնդոնում կայացած արարողությանը:
Կնոջ լավագույն դերի համար պարգեւն ստացել է Ջորջինա Քեմփբելը «Իմ ընկերոջ կողմից սպանվածը» ժապավենի համար:
«Լավագույն մինիսերիալ» անվանակարգում նույնպես հաղթող է ճանաչվել «Կորսված պատիվը»:
Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար մրցանակին արժանացել է Սթիվեն Ռին, որը խաղացել Է «Վեհանձն կինը» մինիսերիալում:
Կնոջ երկրորդ պլանի լավագույն դերի համար պարգեւն ստացել է դերասանուհի Ջեմմա Ջոնսը «Սքանչելին» ֆիլմի համար:
Լավագույն արտասահմանյան սերիալ է ճանաչվել «Իսկական դետեկտիվը», որի գլխավոր դերերում նկարահանվել են Մեթյու Մաքքոնահին եւ Վուդի Հարելսոնը:
Հանդիսատեսի համակրանք մրցանակը, որը սահմանվել է Radio Times բրիտանական պարբերականի կողմից, բաժին է հասել «Շերլոկ» սերիալին, որում գլխավոր դերը կատարել է Բենեդիկտ Քամբերբետչը: Ընդսմին, հակառակ սպասումներին, դերասանն ինքը մրցանակ չի ստացել հեռուստատեսության բնագավառում ձեռքբերումների համար:
Կինոյի եւ հեռուստատեսության բրիտանական ակադեմիան ստեղծվել է 1947 թվականի ապրիլի 16-ին: 1955 թվականից ակադեմիան որոշում է ընդունել մրցանակներ հանձնել հեռուստատեսության բնագավառում ձեռքբերումների համար: Հաղթողները պարգեւ են ստանում ոսկե դիմակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: