Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը նաև հաջողակ է բիզնեսի ու խոշոր գումարներ վաստակելու հարցում: Այս մասին գրում է uk.businessinsider.com-ը:

 

Ըստ Forbes ամսագրի տվյալների` 2014թ. Քարդաշյանը վաստակել է 28 մլն դոլար և ընդգրկվել TIME ամսագրի 2015 թ.100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:

 

Սակայն 34-ամյա Քարդաշյանը դեռահասության տարիքից աշխատում էր ու սեփական գումարը վաստակում:

 

Variety ամսագրին տված հարցազրույցում հեռուստաաստղը պատմել է, որ հայրն իրեն սովորեցրել է մշտապես խնայող լինել ու ամեն ինչի համար պայմանագիր կնքել:

 

«Երիտասարդ տարիքում աշխատում էի հորս գրասենյակում, հետո սկսեցի առևտրով զբաղվել eBay-ի միջոցով ու այդ տարբերակով բավական գումար վաստակեցի: Հետո ես սկսեցի իմ հարուստ ընկերների ու ծանոթների զգեստապահարաններից վերցնել դիզայներական հագուստները, որոնք նրանք այլևս չէին կրելու, ու վերավաճառել դրանք»,- վերհիշել է Քարդաշյանը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Քարդաշյանն այսպիսի ծառայություններ է մատուցել Փերիս և Նիքի Հիլթոններին, Սինդի Քրոուֆորդին, Սերենա Ուիլիամսին, Նիքոլ Ռիչիին և այլոց: