Սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առօրյայում իր հստակ ոճն ունի՝ ջինսե տաբատներ, սպորտային բլուզներ ու կոշիկներ:
Երիտասարդների ուշադրության կենտրոնում գտնվող Շուշաննայի առօրյա հագուստում գրեթե բացակայում են շրջազգեստներն ու կիսաշրջազգեստները: Փողոցում նրան հազվադեպ կարող ենք տեսնել բարձրակրունկ կոշիկներով:
Սանրվածքի և հարդարման պարագաների հարցում էլ դերասանուհին շատ զուսպ է: Առօրյա դիմահարդարումն էլ նուրբ է և օրվա հագուստին համահունչ:
Շուշաննա Թովմասյանի առօրյա կերպարները՝ ESem.am-ի առանձնացրած լուսանկարներում:
Ներկայացրեց Մարիա Բաղդասարյանը