Այսօր համացանցում հայտնվեց «Շուշաննա Թովմասյանն իր սրբի դեմքով ընտանիք քանդեց» վերտառությամբ հրապարակում, որը կայծնակնային արագությամբ տարածվեց կայքերում ու սոցիալական ցանցերում: Ըստ այդ հրապարակման՝ «Կենտրոն» հեռուստաընկեությամբ հեռարձակվող «Երանի» հեռուստասերիալի դերասահանուհի Շուշաննա Թովմասյանը «ընտանիք է քանդել» և ընկերություն է անում նույն սերիալի ռեժիսոր Վահե Սայանի հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հրապարակված տեղեկատվության իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց ռեժիսոր Վահե Սայանի հետ, ով մեզ հետ զրույցում մասամբ հերքեց տարածված լուրը:
«Ես և իմ նախկին կինը՝ Մարինա Սայանը մեկ տարուց ավելի է, ինչ ամուսնալուծվել ենք՝ գիտակից մարդկանց նման: Ինչ վերաբերում է իմ և Շուշաննայի հարաբերություններին, ապա, այո՛, մենք հիմա միասին ենք և պետք է նշեմ, որ ես մինչ Շուշաննայի հետ հարաբերություններ սկսելը, բավականին երկար ժամանակ ամուսնալուծված եմ եղել» :
Ռեժիսորը, փաստորեն, հաստատեց իր և դերասանուհու սիրային կապի մասին լուրը՝ ևս մեկ անգամ կրկնելով. «Ո՞ւմ եմ դրանով խանգարում: Ես ոչ ոքի չեմ խանգարում, յուրաքանչյուրն իրավունք ունի իր ընտրությունը կատարելու: Նման լուրեր կարող էին տարածել այն դեպքում, երբ ես լինեի նախկին կնոջս հետ և միաժամանակ ընկերություն անեի Շուշաննայի հետ, բայց ես վաղուց ամուսնալուծված եմ և նոր հարաբերություններ եմ սկսել»,- նշեց նա:
Անդրադառնալով ընտանիք քանդելու շեշտադրմամբ հրապարակմանը, Վահե Սայանը նշեց, որ այն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը. «Բոլորս էլ լավ գիտենք, թե այդ ասեկոսեները տարածող կայքը ինչ նպատակ է հետապնդում: Իրենց ծախված վիճակից ելնելով, վերնագրերն այնպես են դնում, որ ընթերցվի: Սակայն վերնագիրն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Հարգանքի է արժանի այն լրագրողը, ով նյութը միակողմանի չի հրապարակում: Եթե կա որևէ խոսակցություն, նախ հարկավոր է հասկանալ՝ դրա աղբյուը որն է, արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՝ ոչ»: