«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 25-ին կայանալիք Երաժշտական համաժողովին կմիանան նաև Տիգրան Մանսուրյանն ու Տիգրան Համասյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Թումո» կենտրոնից: System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանի գլխավորությամբ անցկացվող հանդիպման ժա մանակ տեղի կունենան քննարկումներ հայկական երաժշտության ինքնության և տարբեր մոտեցումների մասին: Երաժիշտները կներկայացնեն հայկական հատկանշական կատարումներ, որոնց կհաջորդեն հարց ու պատասխան քննարկումներ:
Երաժշտական հանդիպմանը զուգահեռ կընթանա նաև HIVE ճարտարագիտության առաջնորդների համաժողովը: Միջոցառմանը ներկա կլինեն այնպիսի խոսնակներ, ինչպիսիք են Թումոյի խորհրդի անդամ, Twitter-ի նախկին փոխտնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը և ՏՏ ոլորտի այլ նշանավոր մասնագետներ: Միջոցառումը կմիավորի ճարտարագետների և ծրագրավորողների՝ միտում ունենալով քննարկումների, դասախոսությունների և անձնական հանդիպումների միջոցով կատարել փորձի փոխանակում ոլորտի առաջնորդների և տեղացի մասնագետների միջև: Հ ամաժողովի անցկացումը հովանավորում է Հովնանյան հիմնադրամը:
Երկու միջոցառումների մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու միմյանց հետ ընդմիջման ընթացքում՝ խթանելով Թումոյի գաղափարներից մեկը՝ արվեստի և տեխնոլոգիաների հատումը: