Հայտնի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը 2015-ին իր երկրպագուներին կուրախացնի նոր ալբոմով: Երաժիշտը ներկայումս համերգային շրջագայության է մեկնել Եվրոպա: Համերգներ են ծրագրված Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում և եվրոպական այլ երկրներում:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ալբոմի թողարկման մասին մանրամասները հայտնի կդառնան մոտ ապագայում:

 

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականինԳյումրիումԵրկու տարեկանից նա սկսում է լուրջ հետաքրքրություն 

ցուցաբերել երաժշտության հանդեպՌադիոնձայնագրիչն ուերաժշտական գործիքները տղային ցանկացած խաղալիքից ավելի էին գրավումԱրդեն երեք տարեկանում անսխալ կարողանում էր երգել մեղեդիներ այնպիսի լուրջ խմբերի 

երգացանկիցինչպես` The Beatles, Led Zeppelin, Queen, սակայն նա առանձնակի հաճույքովերգում էր Լուի Արմստրոնգի (Louis Armstrong) երգերըՅոթ տարեկանում լիովին արտահայտվում է նրա սերը ջազի հանդեպնա ողջ օրը սկսում է լսել 

ջազային տարբեր ոճերի ստեղծագործություններ և փորձում իմպրովիզացիա անել դաշնամուրովԱյնուհետև Տիգրաննընդունվում է երաժշտական դպրոց:


1997 թվականին Համասյանի ընտանիքը տեղափոխվում է Երևանև նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում:Այնուհետև նա մշտական բնակության է մեկնում ԱՄՆԱյսօր Համասյանի երաժշտությունը բարձր 

գնահատականի է արժանանում ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա սփռված երաժշտագետների կողմից: