«Անավարտ թռիչքի» հաջողությունների մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ռեժիսոր Ելենա Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ֆիլմը ստեղծելիս առաջին հերթին մտածել է զոհվածների հարազատների արձագանքի մասին: Այդ իսկ պատճառով «Շարմ» ընկերությունն այժմ պատրաստում է ֆիլմ՝ ֆիլմի մասին: «Այստեղ կխոսեն զոհվածների հարազատները, քննիչները: Ֆիլմն այժմ մոնտաժային փուլում է և առաջիկայում պատրաստ կլինի»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ ամենից շատ վախենում էր զոհվածների հարազատների մոտեցումից, սակայն նրանցից միայն լավն է լսել: «Շատ ուրախ եմ, որ միայն ու միայն դրական ու շնորհակալական խոսքեր ենք լսել նրանցից: Նրանք շոյված էին, որ հիշատակի ֆիլմ ենք ստեղծել: Նույնը վերաբերում է նաև Քրիստինե Պեպելյանին ու նրա երգին, որովհետև շատերն են ասել, որ այս երգն «իրենցն» է դարձել»,- ասաց ռեժիսորը:
Ելենայի փոխանցմամբ՝ ֆիլմի իրական հերուհին ներկայացված չէ, քանի որ դա իր ցանկությունն էր: «Պրեմիերայի ժամանակ նա նստած էր իմ ընկերուհիներից մեկի կողքին, սակայն ոչ ոք չգիտեր՝ ով է նա: Պրեմիերայից հետո ընկերուհիս պատմեց, որ կողքին մի աղջիկ էր նստած, ով առաջին տիտրերից սկսած լաց է եղել: Երբ ֆիլմն ավարտվեց, ես փնտրում էի հերոսուհուն, չգտա, զանգում էի, հեռախոսն անջատված էր: Այդ օրը շատ շնորհավորանքներ ստացանք, մոտ 15 րոպե ծափահարություններ հնչեցին, սակայն ես նրա կարծիքին էի սպասում: Հաջորդ օրը ստացա իր զանգը, որն ամենապասվածն էր: Ասաց, որ շատ տպավորված էր, ուղղակի ի վիճակի չէր ինչ-որբան ասել»,- թախիծով ու հպարտությամբ հիշեց Ելենան:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը