Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն ունի իր փոքրիկ ընտանիքը. մոտ երկու տարի է՝ նա քաղաքացիական ամուսնությամբ ապրում է ամերիկահայ երաժիշտ, DJ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյանի հետ: Երգչուհին ESem.am-ի հետ հետաքրքիր զրույց է ունեցել իր ընտանիքի մասին:

 

 

«Շանթին հանդիպելուց հետո իմ կյանքում ամեն ինչ է փոխվել: Ամուսնությունից հետո բոլոր աղջիկները, այդ թվում՝ ես, դժվարությամբ ենք ընդունում, որ երբ մարդիկ ընկերություն են անում, նշանված են, ամեն բան այլ է, սպասումներն են հեքիաթային, ֆիլմային, իսկ միասին ապրելուց հետո ամեն բան ընդհանուր է դառնում՝ ֆինանսը, տան մթնոլորտը, անելիքները: Մեր դեպքում ամեն բան դեպի ավելի լավն է փոխվել. սկսել ենք այնպես իրար հասկանալ, որ նույնիսկ աչքերով ենք խոսում»,- իրեն հատուկ ոգևորությամբ պատմեց Հասմիկը:

 

 

Երգչուհին նկատեց, որ հայրական տանը սովոր չի եղել զբաղվել տնային գործերով, իսկ այժմ ինքն է կառավարում կենցաղը: «Ինձ համար դա բարդ չէ, քանի որ բոլոր կանանց մեջ կա այդ ջիղը, պարզապես ոմանք դա անում են սիրով, ոմանք՝որպես պարտականություն: Կենցաղը կարող է սպանել նույնիսկ ամենագեղեցիկ զգացմունքը և  բոլոր կանայք պետք է փորձեն սիրով անել դա: Իմ բախտը շատ է բերել, որովհետև Շանթը կենցաղի մեջ պահանջկոտ չէ: Երբ ես արթնանում եմ, իմ միտքը կենցաղով ծանրաբեռնված չի լինում: Ավելին, նա հաճախ ինձ հորդորում է ստեղծագործել: Ես ապրում եմ մի մարդու հետ, ով ոչ թե սպանում է իմ բնությոնը, այլ փորձում է ծաղկեցնել»,- շեշտեց նա:

 

 

Երգչուհին չժխտեց, որ եղել են նաև բարդություններ, որոնք հաղթահարել են, քանի որ ոչ ոք իդեալական չէ: «Ես որոշեցի քիչ թե շատ համարձակ լինել հայ իրականության մեջ և ապրել սիրելիիս հետ, հետո որոշել՝ կյանքս կկապե՞մ նրա հետ, թե՞ ոչ: Դա «քննության» կարևոր շրջան էր, որը մենք անցել ենք:  Մոտ 2 տարի է՝ միասին ենք ապրում և եթե մեր խառնվածքները հակասեին իրար, մեր թերություններն անտանելի լինեին միմյանց համար, վաղուց բաժանված կլինեինք: Որպես փոքրիկ ընտանիք՝ արդեն կայացել ենք,- ասաց Հասմիկն ու հավելեց, որ ժամանակ առ ժամանակ ունենում են առողջ քննադատություններ և վեճեր: -Եթե դա չլինի, կնշանակի՝ անտարբեր ենք: Կարծում եմ՝ ընտանիքում յուրաքանչյուրը պետք է լինի անհատականություն, ունենա սեփական կարծիք: Բնականաբար, այդ դեպքում կարող են և բախումներ լինել»:

 

 

Ըստ երգչուհու՝ իրենց տանը վեճերի առիթ կարող են դառնալ մենթալիտետը, քանի  որ ծնվել են տարբեր երկրներում, սակայն կյանքի կարևոր հարցերում իրենք համախոհներ են: «Շանթի մեջ ավելի շատ Ամերիկայի շունչն է խոսում, սակայն ես էլ թեև մեծացել եմ Հայաստանում, սակայն հայուհու կերպարի համար ինձ համարում եմ շատ ավելի առաջադեմ և համաձակ: Ես երբեք չեմ թաքցրել, թե ինչ եմ մտածում այս կամ այն բանի մասին: Ես ու Շանթը, ապրելով մի հարկի տակ, հասկացանք, որ երկուսս էլ սիրում ենք անկեղծը, լույսի և բարու կողմնակից ենք, ուզում ենք ունենալ  կա՛մ լավ, առողջ ընտանիք, կա՛մ  չունենալ, երեխաներ… Մեզ համար շատ կարևոր է, որ երկուսս էլ քրիստոնյա ենք և հավատքով լի: Ես երբեք չէի կարող կյանքս կապել մի մարդու հետ, ով չի հավատում Աստծուն»,- ընդգծեց Հասմիկը:

 

 

Ինչ վերաբերում է ընտանիքի համալրմանը՝ երգչուհին նշեց, որ չնայած ցանկությանը՝ դեռ վաղ է խոսել այդ մասին: «Ես գիտեմ, որ ամեն բան իր ժամանակին է լինում: Մի շատ իմաստուն խոսք կա. մենք շտապում ենք, մեզ թվում է, թե ուշանում ենք, բայց Աստած ամեն ինչ տալիս է իր ժամանկին: Ես ու Շանթն ապրում ենք այսօրվա օրով, փորձում ենք չբողոքել և գնահատել ունեցածը, բայց և ձգտում ենք առաջ գնալ»,- նկատեց նա:

 

 

Ադրադառնալով գարնանային տոներին՝ Հասմիկը նշեց, որ հաճախ ընտրյալն իրեն նվերներ է մատուցում առանց առիթի: «Նա կարող է ինձ նվեր էլ չտա, սակայն նրա նվիրվածությունն ու սերը չգնահատել չեմ կարող: Եթե իմ ընտրյալն ուշադիր չլիներ, հաստատ իմ ընտրյալը չէր լինի,  սակայն ուշադրություն հասկացողությունը հարաբերական է: Հաճախ կանայք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են մանրուnքների վրա՝ մոrանալով գնահատել այն կարևորագույն հատկանիշները, որոնք ունեն իրենց տղամարդիկ,- ասաց երգչուհին և ավելացրեց,- Կարծում եմ՝ միայն միամսյակին, Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին չպետք է տղամարդիկ հիշեն իրենց կանանց: Անսպասելի անակնկալները շատ ավելի հետաքրքիր են, սակայն շատ ուրախ եմ, որ կա միամսյակ: Կարծում եմ՝ հայ կանայք արժանի են «մեկտարյակի», քանի որ հավատարին են, նվիրված»:

 

 

Այս տարի Մարտի 8-ը հասմիկի համար մի փոքր սովորական ու աշխատանքային է եղել, քանի որ նա աշխատել է ակումբում, իսկ Շանթը վատառողջ է  եղել: «»Մարտի 8-ին նա պառկած էր, ես իրեն խնամում էի, և մենք չկարողացանք տանից դուրս գալ, սակայն երեկոյան աշխատավայրում նա ինձ ծաղկեփունջ էր ուղարկել, ինչ շատ հաճելի էր, որովհետև նույնիսկ տանից դուրս գալ չկարողանալով, նա անակնկալ էր մատուցել ինձ»,- ասաց Հասմիկն ու հիշեց, որ երբ Շանթն ԱՄՆ-ում էր, գրեթե ամեն օր ծաղիկներ էր ուղարկում իրեն: «Նա գիտի, որ ես շատ եմ սիրում ծաղիկներ և մեր տանն ուղղակի այլևս տեղ չկար ծաղիկների համար:)»,- եզրափակեց Հասմիկը:


Հաճելի զրույց ունեցավ Ամալյա Հովհաննիսյանը