Հարավկորեացի գիտնականները հայտարարում են, որ, վերջին հետազոտությունների համաձայն՝ օրական երեքից մինչեւ հինգ գավաթ սուրճի գործածումը նվազեցնում Է թրոմբների առաջացման եւ դրա հետ կապված սիրտ-անոթային հիանդությունների վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ասված Է զեկույցում, 25 հազար մարդու հետազոտման արդյունքում պարզվել Է, որ նրանց մոտ, ովքեր սուրճ Էին խմում, անոթներում թրոմբների առաջացման ավելի քիչ հակվածություն Է եղել:

 

BBC-ի թղթակիցն իր հերթին ընդգծում Է, որ մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցությունը հաճախ հանգեցնում Է վեճերի. ոմանք ապացուցում են, թե սուրճը շատ դեպքերում օգտակար Է, մյուսները պնդում են, թե մեծ քանակություններով այն վտանգավոր Է, քանի որ հանգեցնում Է ճնշման բարձրացման եւ դրա հետ կապված հիվանդությունների: