Ավստրալիացի փորձագետները կարծում են, որ սուրճի օգտագործումը կարող է նպաստել քաշ կորցնելուն: Նախևառաջ ենթադրվում է, որ սուրճը նպաստում է ախորժակի նվազմանը, գրում է Tert.am-ը` հղում տալով meddaily.ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Sky News-ին:
Նախնական փորձարկումների արդյունքները ցույց են տվել, որ սուրճն իսկապես օգնում է քաշ կորցնելուն: Հետազոտության ժամանակ կամավոր մասնակիցներին նախաճաշին մատուցել են սովորական սուրճ, սուրճ առանց կոֆեինի և կոֆեինի հաբեր: Մինչ ճաշի ժամը հետևելով յուրաքանչյուր մասնակցի ախորժակին՝ փորձագետները նկատել են, որ կոֆեինով սուրճ ըմպողները քաղց չեն զգացել, իսկ կոֆեինի հաբն ու առանց կոֆեինի սուրճը չեն ազդել:
Մասնագետները հետևություն են անում, որ ախորժակի կորուստը բերում է ավելի քիչ քանակությամբ ուտելիք ընդունելուն, ինչն էլ ինքնըստինքյան նպաստում է քաշի նվազմանը: