Ավելորդ քաշից տառապող մարդիկ կարող են 80 տոկոսով նվազեցնել երկրորդ տիպի շաքարախտով հիվանդանալու վտանգը, եթե որոշեն լիպոսակցիայի դիմել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել են Լոնդոնի Թագավորական քոլեջի մասնագետները:
Հետազոտությանը, որը նկարագրված է Lancet Diabetes and Endocrinology հանդեսում, մասնակցել է ավելի քան 4 հազար մարդ:
Գիտնականների խոսքով՝ նրանք, ովքեր անցել են լիպոսակցիա կամ ստամոքսի շունտավորում, նկատելիորեն ավելի քիչ են ենթակա շաքարախտով հիվանդանալու վտանգին:
Ինչպես նշում են հետազոտողները, իրենց մեթոդը կիրառելի է ցանկացած տարիքի և սեռի մարդկանց համար:
Երկրորդ տիպի շաքարախտը կազմում է շաքարախտի բոլոր դեպքերի մինչեւ 90 տոկոսը և, որպես կանոն, դիտվում է գիրության հակում ունեցող 40-ից բարձր մարդկանց մոտ: