Արթուր Իսպիրյանը նոր ձայնասկավառակ է պատրաստում, որում տեղ կգտնեն միայն զուգերգեր: Արդեն իսկ ձայնագրվել է 4 դուետ: «Գործիքավորումը հասցնելու հետ մի քիչ խնդիրներ ունենք, այդ պատճառով է ձայնասկավառակը ուշանում: Ընտրում եմ երիտասարդ, դեռևս ոչ ճանաչված, բայց տաղանդավոր երգիչ-երգչուհիների:


Մեր ճանաչված երգչուհիներից այս ձայնասկավառակում միայն Սոնա Շահգելդյանի հետ դուետ ունենք, քանի որ երգը շատ համահունչ է իրեն, կարծեք իր համար գրված լինի: Շատ երիտասարդների գիտեմ, ովքեր սիրում են երաժշտություն, տաղանդավոր են, բայց կոմպլեքսավորված դժվարանում են շոու-բիզնես մտնել: Իմ նպատակն է նրանց օգտակար լինել, ճանապարհ հարթել իրենց համար»,-Life.panorama.am-ին հայտնեց երգիչը:


Շարունակությունը` այստեղ: