Երգչուհի Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի իր ակտիվ գործունեությունը: Այս մասին Սոնան հայտնեց Life.panorama.am-ին եւ պատմեց առաջիկա ծրագրերի մասին.

 

«Այս պահին ակտիվորեն տարբեր համերգների եմ մասնակցում, որոնք հիմնականում նվիրված են կանանց մեկամսյակին: Միաժամանակ, նոր երգեր ու տեսահոլովակներ եմ պատրաստում, որոնք կներկայացնեմ արդեն մայիսին, քանի որ որոշում եմ կայացրել ապրիլին շատ պասիվ աշխատել ու այդպիսով իմ հարգանքի տուրքը մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին եւ Հայոց ցեղասպանության նահատկներին,- նշեց երգչուհին ու հավելեց.

 

«Ապրիլի վերջին օրերին եւ մայիսի սկզբին արտերկրում համերգներ են նախատեսվում: Բացի դա էլ հիմա աշխատում եմ շատ գեղեցիկ երգի վրա, որի խոսքերի հեղիանակը Գայանե Ավետիսյանն է,իսկ երաժշտությունը գրել է Արսեն Բարսամյանը: Այս երգը կունենա նաեւ տեսահոլովակ, որի համար արդեն իսկ որոշ կադրեր նկարված են: Ի դեպ' տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը, ով ոչ միայն լավ ռեժիսոր է, այլեւ լավ մարդ: Նրա հետ առաջին անգամն եմ աշխատելու որպես ռեժիսոր, հուսամ' վերջինը չի լինի»:
Սոնա Շահգելդյանն այս ընթացքում ավելի շատ ժամանակ կտրամադրի բալիկին.

 

«Տղաս արդեն մեկ տարեկան երեք ամսական է: Շատ հետաքրքրասեր, ժպտերես ու չարաճճի փոքրիկ է, նաեւ շատ բարի: Նրա հետ ինձ լիարժեք եմ զգում' միասին խաղում ենք եւ երգում, ու թեեւ ես շատ եմ հոգնում, բայց սրանք ինձ համար հաճելի հոգսեր են»,- պատմեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: