Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին գերզբաղված է: Բանն այն է, որ երգչուհին բարդ ու անհավանական որոշում է կայացրել. օրերս նա նկարահանել է իր նոր տեսահոլովակը, վաղը ևս կնկարահանի մեկ այլ տեսահոլովակ:

 

Նոր աշխատանքների մասին Սոնա Շահգելդյանը մանրամասնել է Life.panorama.am-ի հետ զրույցում:

 

«Առաջին տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացրինք երկու օր առաջ, ընդամենը տասն օրից կհանձնեմ հանդիսատեսի դատին: Այս երգն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն շատ գեղեցիկ, լիրիկական ու արժեք ներկայացնող է: Վստահ եմ, որ այն դասվելու է այն երգերի թվին, որոնք մնայուն են ու տարիներ անց էլ լսելի կլինեն: Երգի երաժշտության ու գործիքավորման հեղինակն է Արսեն Բարսամյանը, խոսքերը գրել է դերասանուհի Գայանե Ավետիսյանը, ով շատ գեղեցիկ սիրո պատմություն է ներկայացրել, որում, ամենակարևորը, տառապանք չկա»,- պատմեց Սոնան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: