Երաժշտական պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն որոշում է կայացրել լուծարել «ՎԻԱ Գրա խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, գրում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերը։

«ՎԻԱ Գրա խումբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ծանուցում է այն մասին, որ միակ մասնակցի կողմից որոշում է կայացրել դրա լուծարման մասին»,- ասված է փաստաղթղթերում։

Ընկերության՝ պարտքեր ունենալու պարտավորությունների մասին չի հաղորդվում, կանոնադրային կապիտալը կազմում է 10 հազար ռուբլի։ Ըստ «СПАРК» տվյալների բազայի՝ ՍՊԸ-ին են պատկանում «ՎԻԱ գրա» եւ «ՎԻԱ գրա խումբ» բրենդերը։ Ընկերության միակ սեփականատերն Ուկարինայի քաղաքացի Կոնստանտին Մելաձեն է։

«ՎԻԱ գրա» խումբը հիմնվել է 2000թ․-ին Կիեւում։ Այն 20 անգամ փոխել է կազմը։ 2012թ․-ին Մելաձեն հայտարարել է խումբն արձակելու մասին, սակայն կոլեկտիվը տարբեր կազմերով շարունակել է ելույթները։