Life.Panorama.am-ն այսօր հյուրընկալեց դերասանուհի Աննա Մանուչարյանին, ում հեռուստադիտողը ծանոթ է  «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Անուրջներ» սերիալից: Այսօր Աննան զբաղվում է տարբեր գործունեություններով՝ մասնագիտությունն ու հոբբին համադրելով:


-Աննաայժմ ինչո՞վ եք զբաղված:


-Աշխատում եմ Հայաստանի հանրային ռադիոյում, ունեմ հաղորդաշար, որը կոչվում է «Գիրք ճանապարհի»: Հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում եմ հայ և համաշխարհային գրողների: Նաև «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարում եմ «Կադրից դուրս» հաղորդաշարը: Ասեմ, որ վերջերս ձեռք եմ բերել make up artist-ի մասնագիտություն և աշխատում եմ նաև «Սերգեյ Զվերև» գեղեցկության սրահում:

 

-Գիտեմոր առաջին մասնագիտությամբ երաժիշտ եքերկրորդով՝ դերասանուհի:

Ինչո՞ւ որոշեցիք ունենալ նաև երրորդ՝ այսքան տարբերվող մասնագիտություն:


-Միշտ եմ սիրել դիմահարդարմամբ զբաղվել, անգամ նկարահանումների ժամանակ իմ դիմահարդարումն ինքս եմ արել: Սա այն մասնագիտությունն է, որն ինձ պետք է և՛ իմ աշխատանքում, և՛, իհարկե, կյանքում: Սովորեցի և պարզվեց, որ ինձ մոտ այն բավականին լավ է ստացվում: Սովորելուց անմիջապես հետո աշխատանքի հրավեր ստացա և որոշեցի փորձել նաև սա: Պատկերացրեք, որ դժգոհ չեմ:

 

Շարունակությունը` այստեղ: