Տարեվերջին նոր տեսահոլովակով ներկայացած երգիչ Արշակ Բերնեցյանը 2015 թվականին մի շարքնորություններ է խոստանում իր լսարանին:

 


«Այս տարվա հետ կապված բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր կանորոնք պետք է կյանքի կոչվենՄոտապագայում կներկայացնեմ  «Մայրիկ» երգս: Հուսամ՝ մինչև տարեվերջ մի շարք նոր երգեր ուտեսահոլովակներ կլինենՉեմ սիրում նախապես խոսել ինչ-որ բանի մասինամեն բան ժամանակինհայտնի կդառնա»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց երգիչը:

 


Ըստ նրա՝ այս տարի մի շարք համերգների մասնակցելու հրավերներ էլ ունի: «Նախատեսում եմ ոչ միայն խմբակային համերգների մասնակցել, այլև մենահամերգով հանդես գալ իմ սիրելի Գյումրիում»,- նշեց Արշակը:


Երգչի խոսքով՝ այս տարի նաև ձայնասկավառակ կթողարկի: «Ալբոմի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, մարտին հավանաբար այն արդեն պատրաստ կլինի»,- հավելեց նա:

 



Ներկայացրեց Մերի Պողոսյան