Երգչուհի Ջուսն այսօր բարձր տրամադրություն ունի : Շուտով երգչուհին երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը:
«Այո, վերջապեեեես: Հոկտեմբերի 1-ին կսկսեմ իմ նոր տեսահոելովակի նկարահանման աշխատանքները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջուսը:
Երգչուհու նոր տեսահոլովակը կնկարահանվի "LOVE SONG" երգի հիման վրա: Երգչուհու նոր երգի հեղինակը ռուս կոմպոզիտոր Իվան Բաղրամովն է, ով նաև Իրինա Ալեգրովայի «Արմենիա» երգի հեղինակն է, գործիքավորումն արել է Գուժ Դուրգարյանը: Տեսահոլովակի ռեժիսորը` Լայերտ Համբարյանն է:
Ջուսի հավաստամամբ`տեսահոլովակի պրիեմերան կկայանա նոյեմբեր ամսին, այն կցուցադրվի նաև ռուսական հեռուստաալիքներով:
«Սպասեք գժական նորությունների»,- եզրափակել է երգչուհին: