Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, տեղի կունենա երգիչ Արշակ Բերնեցյանի «Մայրիկ» երգի պրեմիերան:

 

Նոր երգի ու տեսահոլովակի մասին երգիչը ESem.am-ին մանրամասներ է հաղորդել ու նկարահանման հրապարակից լուսանկարներ տրամադրել :)

 

 

«Միշտ ցանկություն եմ ունեցել երգացանկումս մայրերի մասին մի լավ երգ ունենալ: Այժմ այն իրականություն է :) Վաղն իմ երկրպագուների դատին կհանձնեմ այդ երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը»,- ասաց Արշակը:

 

 

Երգչի փոխանցմամբ՝ երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սուրեն Քարտաշյանը: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքերին անմիջական մասնակցություն է ունեցել նաև ռեժիսոր Համլետ Ղալեչյանը: Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում:

Տեսահոլովակում մայրերի կերպարը մարմնավորում են դերասանուհիներ Սոֆիկ Սարգսյանն ու Անահիտ Քոչարյանը:

«Հուսամ՝ մեր աշխատանքը դուր կգա հանդիսատեսին»,- եզրափակեց երգիչը:

 

 

 


Ներկայացրեց Մարիա Բաղդասարյանը