Ջորջ Կլունին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը ներկայացել է Armani կոստյումով, որը նա կրել էր իր հարսանիքի ժամանակ: Այս մասին դերասանը նշել էր արարողության կուլիսներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դերասանին ուղեկցել է կինը՝ Ամալ Կլունին: Նա ներկայացել է սև զգեստով և Dior-ի սպիտակ ձեռնոցներով:
Կլունիին շնորհել են Սեսիլիա դե Միլլայի հատուկ մրցանակ կինեմատոգրաֆիայում ունեցած իր ավանդի համար: Իր շնորհակալական խոսքում Կլունին խոսել է ահաբեկչությունների մասին, որոնք տեղի են ունեցել հունվարի 7-ին Փարիզում: Նա հայտարարել է, որ ողբերգությունը միավորել է բոլոր կրոնների մարդկանց: «Մենք չենք ապրելու վախի մեջ »,-նշել է Կլունին:
52-ամյա Ջորջ Կլունիի և 36-ամյա Ամալ Ալամուդինի հարսանիքը տեղի է ունեցել 2014թ. սպետմբերի 27-ին: