Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ ծնունդով լիբանանցի փաստաբան Ամալ Քլունին, 100 հազար դոլար են նվիրաբերել Լիբանանի բարեգործական կազմակերպություններում Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո, գրում է «Variety» ամսագիրը։
«Երկուսս էլ շատ ենք անհանգստանում Բեյրութի բնակիչների եւ նրա համար, թե վերջին օրերի ընթացքում ինչ ավերածությունների են բախվել նրանք։ Այնտեղ էական օգնություն են ցուցաբերում երեք բարեգործական կազմակերություններ՝ լիբանանյան Կարմիր խաչը, Impact Lebanon-ը եւ Baytna Baytak-ը։ Մենք նրանց 100 հազար դոլար ենք նվիրաբերում եւ հույս ունենք, որ մյուսները եւս կօգնեն հնարավոր ցանկացած միջոցով»,- ասված է նրանց պաշտոնական հայտարարության մեջ։
Բեյրութը հոլիվուդյան դերասանի կնոջ հայրենի քաղաքն է։ Նա Լիբանանի մայրաքաղաքում ապրել է մինչեւ երկու տարեկանը, ապա ընտանիքը քաղաքացիական պատերազմի պատճառով լքել է երկիրը։ Ամալը մեծացել է Անգլիայում, ուր ուսում է ստացել Սենթ Հյու Օքսֆորդի համալսարանի քոլեջում, ինչից հետո ավարտել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանան ֆակուլտետը «միջազգային իրավունք, էքստրադիցիայի հարցեր եւ մարդու իրավունքների պաշտպանություն» մասնագիտացմամբ։