Դերասան Ռասել Քրոուն «Ոսկե գլոբուսի» է արժանացել «Ամենաբարձր ձայնը» սերիալում իր դերի համար, սակայն չի ներկայացել մրցանակաբաշխությանը Ավստրալիայի հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Դերասանը որոշել է իր ընտանիքի հետ Ավստրալիայում մնալ։ Կազմակերպիչների խոսքերով՝ Քրոուն տանն է մնացել, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը երկրում մոլեգնող հրդեհներից։
Նրա ուղերձը կարդացել են արարողության ժամանակ։ Տեքստում դերասանը նշել է, որ մոլեգնող աղետը մարդկային գործունեության արդյունք է։