Իր կյանքի այժմյան փուլը որպես քարերը հավաքելու ժամանակ Է բնութագրել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած զրույցի ընթացքում. լրանում է նրա 65 տարին: Այդ օրվա առթիվ նա չի պատրաստվում կազմակերպել հանդիսություններ, համերգներ եւ բենեֆիսներ, բայց բաց Է բարեկամների ու գործընկերների համար, ովքեր կցանկանան այդ օրը շնորհավորել իրեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

 

«Պարզապես ինչ-որ բան խաղալը եւ ամբողջ ժամանակ  հանդիսականի աչքի առաջ լինելն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ սկզբունքն Է՝ ավելի լավ է ոչինչ չանել, քան անել այն, ինչը կարող Է վնասել հանդիսականին՝ ճաշակի, հիմնախնդրի բացակայության պատճառով: Կարծում եմ՝ իմ նախորդ դերերով ես չեմ վնասել ո՛չ չափահասներին, ո՛չ էլ երեխաներին: Իսկ այն, ինչով այսօր կերակրում են հանդիսականներին, հաճախ ծանր մտորումների տեղիք Է տալիս: Ես նման արտադրանք չեմ գործածում»,- ասել է Միխայիլ Բոյարսկին:   

  

Աշխատանքը եւ ընտանիքը Միխայիլ Բոյարսկին համարել է իր գլխավոր առաջնահերթությունները եւ հպարտանում է, որ եռակի պապ է. մեծանում են նրա երկու թոռնուհիները եւ թոռնիկը:

 

Միխայիլ Բոյարսկին ավելի քան 80 դեր է խաղացել կինոյում եւ հեռուստատեսությունում: Նա հայտնի է որպես երգիչ, հեռուստահաղորդավար եւ ֆուտբոլի մոլի երկրպագու: