1980-ականներին հայտնի դարձած "Bad Boys Blue" խմբի նախկին մենակատար Քեւին ՄքՔոյը նոյեմբերի 21-ին համերգ է ունեցել երեւանյան "Yans" ակումբում: Երգչի Հայաստան ժամանումը պատահական չէ. BRAVO.am-ը տեղեկացրել է, որ նա զուգերգ ձայնագրելու առաջարկ է արել Սոնային, իսկ նրանց առաջին հանդիպումն ու ելույթը տեղի է ունեցել հոկտեմբերին` Մոսկվայում` «Տաշի շոու»-ի շրջանակում:


"Do What To Do" զուգերգի տեսահոլովակի նկարահանումը նրանք իրականացրել են երեկվա համերգից առաջ: Քևին ՄքՔոյը ելույթից առաջ անմիջականորեն շփվում էր ներկաների հետ, BRAVO.am-ի հետ զրույցում էլ նշել է, որ հաճույքով է երգելու հայ հանդիսատեսի համար.«Սիրում եմ զուգերգեր. բեմում միայնակ երգելն ինձ համար այնքան էլ հաճելի չէ: Իմ թիմի հետ որոշեցինք Սոնային առաջարկ անել, լսելով երգը՝ նա հավանեց ու համաձայնեց»:


Շարունակությունը` այստեղ: