Ամերիկացի դերասան Քեւին Սփեյսին սեռական ոտնձգությունների գործով դատավարության ավարտից հետո խոսել է իր ծրագրերի մասին։ Die Zeit ամսագրին տված հարցազրույցում արտիստը նշել է՝ նոր դերեր է ակնկալում, երբ արդարացվի։
Սա հայտնիի առաջին շփումն է լրագրողների հետ այն բանից հետո, երբ նրա կարիերան ընդհատվեց 2017 թվականին՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով: Օսկարակիր դերասանը նշել է, որ այժմ շատերը խուսափում են իրեն աջակցել՝ վախենալով դառնալ «չեղարկման քաղաքականության» հաջորդ զոհը։ Բայց հենց որ Սփեյսին արդարացվի, ոմանք նորից կսկսեն նրան դերեր առաջարկել, համոզված է դերասանը։
Ամերիկացի դերասանի դատավարությունը Լոնդոնում պետք է սկսվի հունիսի 28-ին։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է մի քանի տղամարդկանց նկատմամբ սեռական բռնության մեջ, որը ենթադրաբար տեղի է ունեցել 2001-ից 2013 թվականներին։ Քեւին Սփեյսին հերքում է իր մասնակցությունը բոլոր դրվագներին: