Մեկ մուտք, մեկ քաղաք, մեկ մոլորակ… Ռեժիսոր Լուսինե Սարգսյանի դեբյուտային “Շքամուտք” լիամետրաժ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունն օրերս էր` “Մոսկվա” կինոթատրոնում: Պրեմիերային հրավիրված էին ինչպես ստեղծագործական կազմը, այնպես էլ կինոյի և թատրոնի մի շարք ներկայացուցիչներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

 
Հերմինե Ստեփանյանը եւ Աննա Հարությունյանը
 


Դիտումից առաջ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ներկայացրել է ֆիլմի անձնակազմը, իսկ երբ նշել է, որ “Շքամուտք”-ն 1990-ականների մասին է, դահլիճի լույսերն անջատվել են, եւ այդ տարիների խորհրդանիշ դարձած լամպերով բեմ են բարձրացել ռեժիսոր Լուսինե Սարգսյանն ու պրոդյուսերներից մեկը` Արամ Խաչատրյանը: “Խնդրում եմ դահլիճի լույսերը վառել, կարող է թվալ, թե թաքնվում են, բայց նրանք պատասխանատու են իրենց գործի համար: Այսօր բոլորը ներկա են հրավիրատոմսերով, հայկական կինոյին աջակցելու համար առաջարկում եմ հետեւել իմ օրինակին եւ մտերիմներից որեւէ մեկի համար գնել տոմս”,-նշել է Րաֆֆին:

 “Արեմակ” կինոընկերության արտադրած հինգ նովելից բաղկացած ֆիլմում, որոնց  հեղինակներն են Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբադյանը, Կարինե Խոդիկյանը, Լուսինե Սարգսյանը եւ Հարություն Հարությունյանը, Երեւանն 90-ականներից հասնում է մինչև մեր օրեր: Կարճամետրաժ նովելները շաղկապվել և դարձել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ` ներկայացնելով երեւանյան շենքերից մեկի բնակիչների կյանքը, որտեղ գերիշխողը զգացմունքներն են, իսկ տեղի ունեցող իրադարձությունները` համամարդկային: Ֆիլմի ավարտը լավատեսական է. ռեժիսորն այդ կերպ ընդգծել է այն հույսն ու հավատը, որը մարդիկ ունեցել են “մութ ու ցուրտ” տարիներին:

 

 

Շարունակությունը` այստեղ: