Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն ինսթագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Անջելինա Ջոլիի մասնակցությամբ ֆոտոշարքից, որն արվել է "Vanity Fair " ամսագրի համար: Լուսանկարների տակ Տեստինոն թողել է հետևյալ մակագրությունը. «Ես զարմանում եմ, թե ինչպես է Անջելինան միևնույն ժամանակ այդքան շատ բան հասցնում անել:
Նա նկարահանվում է ֆիլմերում, հայտնվում է ամենահայտնի ամսագրերի էջերին, բարեգործությամբ է զբաղվում, դաստիարակում է երեխաներին և այդ ամենի հետ միասին կարողանում է միշտ անթերի և գեղեցիկ արտաքին ունենալ»: