Բրիտանական "Pink Floyd" ռոք-խմբի երաժիշտները թողարկել են "The Endless River" հրաժեշտի ալբոմը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվել է խմբի կայքում:
«Նոր ալբոմը կազմված Է այն ստեղծագործություններից, որոնք ձայնագրվել են տակավին 1993 թվականին The Division Bell սկավառակի համար: 2013 թվականին Դեւիդ Գիլմորը եւ Նիկ Մեյսոնը որոշել են թողարկել ձայնապնակ այն կոմպոզիցիաներով, որոնք չեն մտել այդ ալբոմի մեջ: Այդ ձայնապնակը դարձել Է կոլեկտիվի վերջին աշխատանքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Կիթառահար Դեւիդ Գիլմորը և թմբկահար Նիկ Մեյսոնն այս ալբոմը նվիրել են ստեղնահար Ռիկ Ռայթին, որը մահացել է 2008 թվականին: Ձայնապնակը դարձել է կոլեկտիվի առաջին խոշոր աշխատանքը վերջին 20 տարում: Գիլմորի ձայնը կարելի լսել Louder Than Words թրեկում, եւս երեքում նա ձայնագրվել Է բեք-վոկալում: Ռայթը հասցրել Է մասնակցել 12 երգերի ձայնագրություններին:
Pink Floyd խումբը կազմվել է 1965 թվականին: Իր գոյության ընթացքում կոլեկտիվը ձայնագրել է 14 ստուդիական ալբոմ: