Իսլանդացի երեգչուհի եւ երգերի հեղինակ Բյորքն իր ալբոմը թողարկել Է ժամկետից շուտ: Հունվարի 20-ին Vulnicura ալբոմը վաճառքի Է հանվել iTunes-ում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ձայնագրությունը կթողարկվի միայն մարտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ալբոմի վաճառքն սկսելու մասին հաղորդագրության մեջ Բյորքը շնորհակալություն Է հայտնել իր երաժշտության երկրպագուներին, ինչպես նաեւ իր թիմին: Նա պատմել Է, որ այս ալբոմը ներշնչված Է եղել իր անձնական կյանքի իրադարձություններով, եւ հատկապես սիրելի մարդու հետ ցավագին բաժանումով: Երգչուհին հույս Է հայտնել, որ իր երաժշտությունը նման իրավիճակում հայտնված մարդկանց կօգնի վերապրելու դժվարին ժամանակները:
«Ինտերֆաքս»-ը նշում Է, որ հայտարարված ժամկետից շուտ ալբոմի թողարկումը կարող Է կապված լինել այն բանի հետ, որ սկավառակի երգերն անցած հանգստյան օրը հայտնվել են Ցանցում: Բյորքը, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը: